Ստեփանավանի քաղաքապետի ուղերձը երիտասարդների միջազգային օրվա առթիվ
Այսօր նշվում է Երիտասարդների միջազգային օրը. դժվար է պատկերացնել բոլորիս ապագան առանց ձեզ։ Այսօր դուք ջանասիրաբար անցնում եք կայացման դժվարին ճանապարհ, որպեսզի փոխարինելու գաք ամենատարբեր ոլորտների առաջատար մասնագետներին և որ ոչ պակաս կարևոր է՝ կազմեք ընտանիքներ ու ձեր նվիրումով, հայրենասիրությամբ, աշխատանքով ու ավյունով նպաստեք մեր երկրի, քաղաքի զարգացմանը: Այո, Ստեփանավանում ամենակարևոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ երիտասարդների զբաղվածության հարցը, բայց հաշվի առնելով զբոսաշրջային պոտենցիալը, հույս է արթնանում, որ միասնական ջանքերով հասնելու ենք ցանկալի արդյունքի` Ստեփանավանը դարձնել զբոսաշրջային խոշոր կենտրոն, իսկ այս գործում ամենակարևոր անելիքը հենց երիտասարդներինն է: Սիրելիներս, ես հավատում եմ ձեզ, ես հավատում եմ, որ դուք կարող եք։ Ցանկանում եմ, որ երբեք չհանձնվեք, չընկրկեք, միշտ առողջ ու հաջողակ լինեք: Շնորհավոր Երիտասարդների օր: Ստեփանավան համայնքի ղեկավար` Արմեն Գրիգորյան Տեսանյութ Նյութի աղբյուրը՝ Ստեփանավանի համայնքապետարանի կայք